News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպի անվտանգության գլխավոր տեսուչ Սթիվ Լինիքը Կոնգրեսի համար պատրաստած իր զեկույցում հայտնել է, որ ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը ԱՄՆ պետքարտուղար լինելու տարիներին խախտել է էլեկտրոնային փոստից օգնվելու անվտանգության կանոնները, գրում է The Washington Post-ը:

Հաղորդվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին Քլինթոնը ծառայողական նամակագրություն է վարել տանն իր անձնական փոստից: Դրա հետ մեկտեղ զեկույցում Քլինթոնի եւ նրա աշխատակիցների պատժի մասին հանձնարարականներ չկան:

Զեկույցում նշվում է, որ նման խախտումներ են թույլ տվել նաեւ Քլինթոնի նախորդները, որոնց թվում՝ Քոլին Փաուելը եւ Մադլեն Օլբրայթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ