News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում լույս է տեսել Վինի Թուխի արկածների մասին պատմող նոր գիրքը, որը նվիրված է միանգամից երկու 90-ամյա հոբելյանների՝ բուն հերոսի եւ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի: Ստեղծագործությունն իզուր չի կոչվում «Վինի Թուխը եւ արքայական ծնունդը» (Winnie the Pooh And The Royal Birthday): Տեքստի հեղինակն է Ջեյն Ռիորդանը, իսկ նկարիչը՝ Մարկ Բերգեսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գործողությունների վայրերից մեկը Բուքինգեմյան պալատն է, որտեղ Թուխն իր տիրոջ՝ Քրիստոֆեր Ռոբինի, խոզուկ Դնչիկի եւ Իա-Իա ավանակի հետ նվեր է հանձնում թագուհուն նրա 90-ամյակի կապակցությամբ:

Գրքի հերոսների թվում է նաեւ թագուհու ծոռը՝ արքայազն Ջորջը: Նրա անունը գրքում իհարկե չի հիշատակվում, սակայն ասվում է, որ նա Նորին գերազանցության հետեւից վազող փոքրիկ տղան է, որը շատ ավելի փոքր է Քրիստոֆեր Ռոբինից եւ չարաճճի է, ինչպես Վագրը: Իսկ տեքստին կից նկարից դժվար չէ հասկանալ, որ այնտեղ պատկերված է հենց Ջորջը:

Վինի Թուխի մասին առաջին գիրքը հրատարակել էր գրող Ալան Ալեքսանդր Միլնը 1926-ի հոկտեմբերին՝ Եղիսաբեթ թագուհու ծնունդից 6 ամիս անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ