News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամառվա ընթացքում Թալիշ վերադարձողների հոսքը կավելանա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` պատասխանելով հարցին, թե եթե Թալիշում անվտանգ է, ինչպես Սեյրան Օհանյանն է հայտարարել, ինչու մարդիկ չեն վերադառնում իրենց տները:

«Նրանք, որոնք տեղափոխվել են այլ վայրեր, դպրոցներ են գնում, այժմ էլ ավարտական փուլ է: Չվերադառնալու պատճառներից մեկն էլ հենց դպրոցն է: Կարծում եմ` ամառվա ընթացքում վերադարձողների հոսքը կավելանա»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Ըստ նախագահի մամուլի խոսնակի` թալիշցիներն ուզում են վերադառնալ, բայց ժամանակ է պետք, Կառավարությունն էլ արդեն իսկ սկսել է տարբեր ծրագրեր իրականացնել. «Բայց կարող է մի քիչ երկար տեւել, ամեն ինչ արվում է, որ նրանց սոցիալ- տնտեսական վիճակը բարելավվի»:

Նշենք, որ Սեյրան Օհանյանը մայիսի 23-ին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Թալիշ գյուղի բնակիչները կարող են վերադառնալ իրենց տները, քանի որ այժմ այնտեղ անվտանգ է։ 

Ի դեպ, այս հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, թե Արցախի իշխանությունները առայժմ նպատակահարմար չեն գտնում քաղաքացիական բնակչության վերադարձը այդ բնակավայր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ