News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում ամենամիայնակ շնից 6 տարում 18 հազար անգամ հրաժարվել են, գրում է The Mirror-ը:

6-ամյա Սթաֆֆորդշիրյան բուլտերիեր Ֆրեյան հայտնվել էր Լիվերփուլի Freshfields Animal Rescue ապաստանում, երբ 6 ամսական էր: Կենտրոնի աշխատակիցները չեն հասկանում, թե ինչու են հաճախորդները միշտ անտեսում շանը:

Հիմա ապաստանում մտահոգված են, որ սիրալիր Ֆրեյան տուն գտնելու ավելի քիչ շանսեր ունի, քանի որ նրա մոտ էպիլեպսիա են ախտորոշել:

«Նա հիանալի աղջիկ է, սիրառատ եւ ընկերասեր: Նա մեր մեծ երեխան է», – ասում է աշխատակից Քեյթ Ջոնսը եւ հույս հայտնում, որ շան  հիվանդությունը չի վախեցնի ապագա տերերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ