News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայի բորսային ինդեքսները մայիսի 26-ին աճ են գրանցել՝ հետեւելով նավթի գների դրական դինամիկային: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:

Երեւանի ժամանակով ժամը 11:19-ի դրությամբ բրիտանական FTSE 100-ի ինդեքսը 0.13 տոկոսով աճ էր գրանցել՝ հասնելով 6271,08 կետի: Ֆրանսիական CAC 40-ն աճել էր 0.20 տոկոսով՝ մինչեւ 4490,38, գերմանական DAX-ը՝ 0.10 տոկոսով՝ մինչեւ 10215,80-ը, հայտնում է RIA Novosti-ն:

Հիշեցնենք, որ Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների արդյունքում նավթի գները մայիսի 26-ին աճել են:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,71 տոկոսով՝ հասնելով 49,91 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,74 տոկոսով՝ հասնելով 50,11 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՕՊԵԿ+-ի երկրները երկարաձգել են նավթի արդյունահանման կրճատումները մինչև հունիսի վերջ
Հունվարին Ղազախստանն ու Իրանը չեն կատարել կրճատման իրենց պարտավորությունները, սակայն խոստացել են...
Brent-ը նվազել է մինչև 81,33 դոլար մեկ բարելի դիմաց
Անցած շաբաթ երկու ապրանքանիշերն էլ էժանացել են ավելի քան 2%-ով...
Հնդկաստանն առաջ է անցել Հոնկոնգից՝ դառնալով աշխարհի չորրորդ խոշորագույն ֆոնդային շուկան. Bloomberg
Հնդկական բաժնետոմսերը ծաղկում են՝ շնորհիվ արագ աճող մանրածախ ներդրողների բազայի և կորպորատիվ մեծ եկամուտների...
Bloomberg. Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները բոլոր տարածաշրջանների համար
Նավթի սպառումը սովորաբար նվազում է փետրվար և մարտ ամիսներին, երբ նավթավերամշակման գործարաններ...
2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ
Նա կանխատեսել է Մեծ դեպրեսիա․․․
Նավթի գներն աճում են՝ մեկ օր առաջ տեղի ունեցած անկումից հետո
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,49%-ով՝ հասնելով բարելի դիմաց 90,27 դոլարի...
Ամենաշատ