News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական հասարակության պլատֆորմը» փաստաթուղթ է հրապարակել Ադրբեջանում կալանավայրերում խոշտանգումների դեպքերի աճի մասին, հայտնում է contact.az-ը:

Փաստաթղթում նշվում է, որ ծառայողական դիրքը չարաշահած եւ անմեղ քաղաքացիների դեմ խոշտանգումներ իրականացրած անձանց նկատմամաբ ոչ մի պատժիչ միջոց չընդունելը նպաստում է նման հանցագործությունների աճին:

Փաստաթուղթը հիշեցնում է, որ վերջին մեկ տարում բանտերում մահացել են Փարվիզ Միքայիլովը, Էլշադ Բաբաեւը, Նուրանի Իբրահիմովը, Բահրուզ Հաջիեւը, Ռաշադ Մեհտիեւը: «Խոշտանգումների վերջին դեպքերը Հեյդար Ալիեւի արձանի վրա մակարգություն («Շնորհավոր ձեր տոնը, ստրուկնե՛ր») թողած Գիյաս Իբրահիմովի եւ Բայրամ Մամեդովի նկատմամբ անմարդկային եւ արժանապատվությունը ոտնահարող վերաբերմունքն է եղել: Եվ օմբուդսմենի կողմից դա հերքելու փորձերը վկայում են, որ վատ վերաբերմունքը ոչ միայն չի նվազում, այլ  նաեւ աճում է», - ասված է փաստաթղթում:

Պլատֆորմը նշում է, որ Ադրբեջանը խոշտանգումներ թույլ չտալու  մասին պարտավորություններ է ստանձնել: Ի հեճուկս դրան՝ Ադրբեջանի կառավարությունը շեղվում է իր պարտականությունների կատարումից: Բացի այդ, Բաքուն խոչընդոտում է խոշտանգումների շուրջ տիրող իրավիճակի մշտադիտարկման մասին  ՄԻԵԴ որոշումների կատարմանը: Չնայած Ադրբեջանի եւ Խոշտանգումների դեմ եվրոպական հանձնաժողովի համագործակցությանը՝ Բաքուն արգելում է այդ կառույցին հրապարակել իր զեկույցները: Եվրոպայի խորհրդի անդամների թվում դա գործնականում կիրառում են միայն Ադրբեջանն ու Ռուսաստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ