News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քաղաքացի Արուսյակ Ա.-ն ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում հայտնել է վարույթն իրականացնող անձի կողմից առերեւույթ խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ տվյալներ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ քաղաքացի Արուսյակ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ վաշխառության վերաբերյալ իր դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունն իրականացրած քննիչը իրենից վերցրել է 260 հազար ՀՀ դրամ՝ որպես քրեական գործով մի շարք վկաների հարցաքննելու համար ճանապարհածախս:

Բացի այդ,  քրեական գործով դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու եւ փորձագետներին վարձատրելու պատրվակով նույն քննիչն իրենից պահանջել եւ ստացել է 1000 ԱՄՆ դոլար:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով խաբեության եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 եւ 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ամենաշատ