News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներկայացուցիչ Միշել Տանկրեզը 12 տարի է՝ ընտանիքի հետ Ստեփանակերտում է բնակվում եւ իրեն 50 տոկոսով ղարաբաղցի է համարում:

«Կնոջս հետ ծանոթացել եմ պատերազմի ժամանակ, երկուսս էլ Ֆրանսիայից Ղարաբաղ էինք եկել՝ մարդասիրական օգնություն ցույց տալու համար: Այդպես պատահական ծանոթացանք եւ ամուսնացանք, տեղափոխվեցինք Ֆրանսիա ապրելու: Թոշակի անցնելուց հետո կնոջս հետո որոշեցինք գալ եւ ապրել Ղարաբաղում»,- պատմում է Միշել Տանկրեզը:

Ֆրանսիացի Տանկրեզի համար սկզբում շատ դժվար էր. թեեւ ղարաբաղցիները շատ հյուրընկալ ժողովուրդ են, ինքը շատ դժվարությունների է հանդիպել, քանի որ հայերեն ընդհանրապես չի իմացել. «Հայերեն Ղարաբաղում եմ սովորել, բարբառով չեմ կարողանում խոսել, ինձ համար այ այդ մեկը շատ դժվար է»:

Միշել Տանկրեզը յուրաքանչյուր տարի Ֆրանսիա է մեկնում՝ այնտեղ Արցախի համար նվիրատվություններ կազմակերպելու համար: Բարեգործական ակցիաների միջոցով հավաքված գումարով ինքը ծրագրեր է իրականացնում Արցախի գյուղերում: Տանկրեզի կինն ու 20-ամյա դուստրը 12 տարի առաջ եկել են Ստեփանակերտ եւ այլեւս Ֆրանսիա չեն գնացել:

«Աղջիկս ասում է՝ Ստեփանակերտում է շարունակելու ապրել, ես ու կինս նույնպես այստեղից հեռանալու ոչ մի մտադրություն չունենք: Արցախը ժողովրդավարական երկիր է, մնում է՝ միայն խաղաղություն լինի,- նշում է Միշել Տանկրեզն ու հավելում,-  խաղաղության համար ճանաչում է պետք: Առանց ճանաչման դժվար է»:

Միշել Տանկրեզը հույս ունի, որ առաջիկայում կկարողանա ՀՀ քաղաքացիություն ստանալ եւ իրեն լիարժեք հայ զգալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ