News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հույն հնագետ Կոստաս Սիսմանիդիսը հայտարարել է, որ 20 տարի տեւած պեղումներից հետո Հալկիդիկի թերակղզում հայտնաբերել է Արիստոտելի գերեզմանը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով ERT հեռուստաալիքը:

Գիտնականի խոսքով, գերեզմանը հայտնաբերվել է 1996 թվականին, սակայն նախկինում միայն ենթադրություններ կային այն մասին, որ այնտեղ հենց հին հունական փիլիսոփան է թաղված: Սիսմանիդիսը նշել է, որ հիմա նոր տվյալներ եւ լուրջ ապացույցներ կան, որոնց հիման վրա կարելի է հաստատել պնդումը:

Հնագետն ընդգծել է, որ մեծ փիլիսոփայի գերեզմանը գտնվում է հնագույն Ստագիրա քաղաքի հյուսիսային ծայրամասում, որտեղ էլ ծնվել է Արիստոտելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ