News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եթե ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն լուրջ ուշադրություն չդարձներ բանակին, դժվար թե Ադրբեջանը ֆիասկո ապրեր։ Այդ մասին այսօր՝ մայիսի 26-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի քննադատություններին։

Մեկնաբանելով Սամվել Բաբայանի վերադարձը՝ նա նշել է. «Քաղաքացի է, վերադարձել է, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի վերադառնալ, տեղաշարժվել։ Բարով  է վերադարձել»։

Բաբայանը հարցազրույց էր տվել եւ հայտնել, թե Հայաստանի եւ Արցախի իշխանությունները բավարար ուշադրություն չեն դարձրել բանակին։ «Քառօրյա պատերազմի ընթացքում ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերը կատարել են իրենց խնդիրը, ադրբեջանական կողմի բլիցկրիգը չի ստացվել, Ադրբեջանը ձախողվել է, որեւէ բնակավայր Ադրբեջանը չի կարողացել գրավել։

Միակողմանի զիջումներ չեն գրանցվել։ Դրանից հետո հայկական կողմի դիրքերը դիվանագիտական ասպարեզում ավելի են ամրապնդվել»,- այդ կապակցությամբ ընդգծել է Շարմազանովը։

Նրա խոսքով, եթե ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն լուրջ ուշադրություն չդարձներ բանակին, դժվար թե Ադրբեջանը ֆիասկո ապրեր. «Սա ցույց է տալիս, որ այս տարիներին լուջր ուշադրություն է դարձվել անվտանգության ապահովման խնդիրներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ