News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի գիտական հետազոտությունների եւ կրոնի իրավունքի հարցերի գերագույն հանձնաժողովն արգելել է սելֆի անել կատուների հետ եւ ճապոնական «Պոկեմոն» մուլտֆիլմի հերոսների մասնակցությամբ խաղեր խաղալ: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Newsweek-ը:

Թագավորության բնակիչների ընտանի կենդանիների հետ լուսանկարվել արգելել է շեյխ Սալահ Բին Ֆաուզան ալ-Ֆաուզանը: Աստվածաբանների խորհրդի անդամի կարծիքով, կենդանիների հետ լուսանկարներն արեւմտյան մշակույթի առջեւ խոնարհման նշան է:

«Խնդիրը կատուների մեջ չէ, այլ կենդանիների նկարների: Կուռքերը հակասում են իրական կրոնի օրենքներին: Չի կարելի լուսանկարվել ո՛չ կատուների, ո՛չ շների, ո՛չ գայերի հետ»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է «Պոկեմոն»-ի հերոսների պատկերներով թղթախաղին. պոկեմոններն ուղղակիորեն հակասում են իսլամական դավանանքին, իսկ խաղերը ոչ միայն ժամանակի զուր կորուստ են, այլեւ սիոնիստական գաղափարներ են պարունակում եւ սովորեցնում են ազարտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ