News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մտածեցինք՝ աղբամանն ա վառվում, մոտեցանք, տեսանք, որ շարժվում ա. պատմում է այրված տղամարդուն կրակը այրած

Երեւանի Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի մոտ մայիսի 26-ի գիշերը այրված տղամարդուն մոտակա ավտոլվացման կետի աշխատակիցներն են նկատել, հանգցրել կրակը:

«Ավտո էինք լվանում ես ու ընկերս, հանեցինք, որ չորացնենք, տեսանք որ կրակ ա: Մոտեցանք, մտածեցինք աղբամանն ա վառվում, տեսանք, որ շարժվում ա»,- NEWS.am-ին պատմեց ավտոլվացման կետի աշխատակիցներից մեկը:

70-ամյա Համլետ Մելիքյանը կարողացել է խոսել, տղաներին ասել է, որ չգիտի՝ ինչու է նման քայլի դիմել:

«Ասեց՝ ռաստվարիտելով եմ վառել, շիշն էլ ձեռքն էր: Հարցրինք՝ ինչի, ասեց՝ չգիտեմ»,- պատմեց աշխատակիցը:

Հիշեցնենք, որ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի այրվածքներ էր ստացել՝ մաշկի 95 եւ շնչուղիների 20 տոկոսի: Նա հիվանդանոց տեղափոխվելուց ժամեր անց մահացել էր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ամենաշատ