News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը ավելի հանգիստ է 2014-ին տիրող իրավիճակի համեմատ: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 27-ին հայտնել է ԼՂՀ նախագահի քարտուղար Դավիթ Բաբայանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների ու հոգեբարձուների 25-րդ համատեղ նիստի շրջանակում:

Նրա խոսքով ներկա իրավիճակը չի կարելի համեմատել քառօրյա պատերազմի ժամանակ տիրող իրավիճակի հետ, քանի որ ապրիլին լայնածավալ ռազմական գործողություններ էին: «Կրակոցներ կան, կան հրադադարի խախտումներ, բայց քանակական ու որակական տեսակետից չի կարելի համեմատել այն իրավիճակի հետ, որը տիրում է վերջին երկու տարիներին»,- շեշտեց Բաբայանը:

Անդրադառնալով Ադրբեջանում միջազգային մակարդակի միջոցառումներին, նա նշեց «Հարցն այն է, որ մենք խայտառակություն ենք համարում նմանատիպ միջոցառումների կազմակերպումը: Մենք բազմիցս հայտնել ենք, որ նման քաղաքականությամբ միջազգային համայնքը ու մի շարք քաղաքակիրթ պետություններ թեւավորում են ագրեսորին: Երբ պետության մեջ, որը փակում է «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը, ԵԱՀԿ գրասենյակը, որտեղ Բուդապեշտում հայ սպային կացնով սպանած մարդասպանին ազգային հերոսի կոչում են տալիս, որտեղ ազգային հերոս են դառնում այն մարդիկ, որոնք խոշտանգում են մարմինները, ցուցադրում գլխատված տարեց մարդկանց, անցնում են Առաջին համաեվրոպական խաղեր, ՄԱԿ քաղաքակրթությունների ֆորում, դա պարզապես խայտառակություն է»: Դրանից, արձանագրեց Դավիթ Բաբայանը, Ադրբեջանը թեւավորվում է, սկսում է ագրեսիվ քաղաքականություն է վարել: Այդ միջոցառումների անցկացման ժամանակ, շարունակեց նա, Ադրբեջանը իրեն զուսպ է պահում, իսկ հետո ամեն ինչ փոխվում է: «Դա դոպինգ է տալիս ագրեսորին ու հանցագործին, իսկ հետո արդեն դժվար է լինում նրան զսպել: Քառօրյա իրադարձությունները նույնպես նման քաղաքականության հետեւանքն էին: Ավելին, որոշակի պետությունների ներկայացուցիչներ հայտարարում են, որ Ադրբեջանը քաղաքակրթությունների ու հանդուրժողականության հայրենիք է: Մենք դեմ ենք, որ միջազգային համայնքը նման քայլեր կատարի: Սա որոշ իմաստով լակմուսե թուղթ է»,- ասել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ մի օր ահաբեկիչներչը կգան նրանց տուն, ովքեր նրանց աջակցում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ