Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Կրպակ» առեւտրի կենտրոնի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հայ ֆիդայիների փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում այրվում է «ԳԱԶ 2410» մակնիշի (վարորդ՝ 42-ամյա Ռաշիդ Մ.) 35 VO 651 համարանիշի ավտոմեքենան:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Այրվել են ավտոմեքենայի սրահը եւ շարժիչի հատվածն ամբողջությամբ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար. այրվել է դեմքն ամբողջությամբ եւ երկու դաստակները (1-ին եւ 2-րդ աստիճանի այրվածքներ):
Հրդեհի հետեւանքով ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: