News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը փորձում է թաքցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության թունավորման բազմաթիվ փաստերը: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում մայիսի 27-ին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, Ադրբեջանը բազմիցս փորձել է քիմիական նյութեր օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ: «Դա եղել է նաև խորհրդային տարիներին, երբ Հեյդար Ալիևը իշխանության եկավ: Նրանք թունավորում էին Ստեփանակերտի ջրային պաշարները, դրա համար էլ Ղարաբաղը,որը 1970-ին աշխահում առաջին տեղն էր զբաղեցնում երկարակեցեության մակարդակով ու վերջին տեղը՝ քաղցկեղով հիվանդացության մակարդակով, 1989-ին առաջին տեղն է զբաղեցրել հիվանդացության մակարդակով»,- նշել է Բաբայանը: Բացի դրանից շարունակել է նա, 1990-ին նրանք թունավորել են Ստեփանակերտի ջրամատակարարման ամբողջ ցանցը, ինչի հետևանքով բնակչության 1/3-րդը ջրից զրկվել էր: «Շատերը հիվանդանոցում էին հայտնվել: Նույնն է կատարվել նաև Շուշիի շրջանում: Երբ նրանք խոսում են Քարվաճառում հայկական ԱԷԿ-ի թափոնների մասին ( իհարկե դա այդպես չէ), մենք հասկանում ենք, որ դա կարող է հիմք դառնալ, որ եթե աստված մի արասցե նրանք ինչ -որ կերպ կարողանան ազդեցություն ունենալ այդ տարածքի վրա, ապա պարտադիր կթունավորեն գետերը, այսինքն ամբողջ Հայաստանին «ցեղասպանության» կենթարկեն»,- հավելել է Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ