News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում 1,1 կմ երկարությամբ ուղեւորատար գնացք է հայտնվել: «Գան» (Ghan) գնացքի կազմի մեջ 44  վագոն է մտնում: The Daily Mail-ը հայտնում է, որ ավելի վաղ գնացքը կազմված է եղել 30 վագոնից, իսկ նրա երկարությունը 200 մ-ով ավելի կարճ էր: 

Այսպիսով, նորացված «Գանը» Ավստրալիայի ամենաերկար գնացքն է դարձել: Կիրակի` մայիսի  22-ին այն ուղեւորվել է այս տարվա ընթացքում իր առաջին ճանապարհորդությանն ամբողջ երկրով` հարավային Ադելաիդայից հյուսիսային Դարվին: Ուղեւորությունը գրեթե երեք օր է տեւել:  

 «Գանի» միջին արագությունը ժամում 85 կմ է: Այն կարող է ժամում մինչեւ  116 կմ արագություն զարգացնել: Ընդհանուր զանգվածը մոտ 2,2 հազար տ է: Այն քաշում է երկու լոկոմոտիվ: Ամեն տարի մայիսից գնացքը երթեւեկում է Ավստրալիայի հարավից   հյուսիս: 

Սթիվ Կերնահանը` Great Southern Rail ընկերության վաճառքների տնօրենը, որը «Գանի» սեփականատերն է, հայտնել է, որ ռեկորդային երկարություն ձեռք բերած գնացքը ատացոլում է երկաթուղային ուղեւորությունների նկատմամբ ավստրալացիների մեծացած պահանջարկը: 

Գնացքի Ghan անվանումը նրա նախկին` «Աֆղանական ճեպընթաց» (The Afghan Express) անվանման կրճատ ձեւն է: Գնացքն այդպես են կոչել ուղտ հեծնող չորս աֆղանի օգտին, որոնք Ավստրալիա են ժամանել  XIX դարում այդ երկրի առանձին անկյունների հետազոտման համար: 

Առաջին «Գան» գնացքը ճամփա է ընկել 1929-ին: 1980-ին այն շարքից հանվել է, եւ նրան փոխարինելու է եկել նոր կազմ, հայտնում է  Lenta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ