News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկմանն ընդառաջ NEWS.am-ը զրուցել է Բունդեսթագի պատգամավոր, խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, Ձախերի խմբակցության արտաքին քաղաքականության հարցերի խոսնակ Սեւիմ Դագդելենի հետ, որը վստահություն է հայտնել, որ հունիսի 2-ին Բունդեսթագում պատմական քվեարկություն է լինելու:

Ինչպես գիտենք, Բունդեսթագում քննարկվելու է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Դուք անձամբ ի՞նչ ակնկալիքներ ունեք քննարկումից:

Դա պատմական քվեարկություն է լինելու: Առաջին անգամ Գերմանիայի Բունդեսթագում խորհրդարանական ճնշող մեծամասնության կարծիքը հաշվի առնելով՝ կներկայացվի փաստաթուղթ, որը պարզ եւ առանց թյուրըմբռնումների ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Դրանով իսկ Ձախերի խմբակցության պահաջները երկար ժամանակ անց հաշվի կառնվեն: Մենք միշտ դեմ ենք եղել Թուրքիայի պետական մարմինների՝ ցեղասպանությունը ժխտող քաղաքականության նկատմամբ իշխող կոալիցիայի կողմից կեղծ հարգանքին:

Սա սկանդալ է, որ Բունդեսթագում մեծ կոալիցիան մինչեւ հիմա պատրաստ չէր խոսել ցեղասպանության ճանաչումից, որպեսզի վտանգի տակ չդնի ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի հետ սերտ ռազմական համագործակցությունը: Հիմա ցեղասպանություն եզրը կլինի բանաձեւի վերնագրում: Դա մեծ հաջողություն է, արդարության հաղթանակ, լուսավորության հաղթանակ:

Ձեր կարծիքով ինչու՞ Գերմանիան մինչեւ հիմա պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Այս բանաձեւը նաեւ հաղթանակ է Գերմանիայում ցեղասպանության 101-ամյա ժխտման նկատմամբ եւ առաջին հերթին՝ Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի մեղսակցության հերքման նկատմամբ: Այդ ժխտումը վերջին 100 տարվա ընթացքում գործնականում Գերմանիայի պետական նպատակահարմարության քաղաքականությունն  է եղել: Սկսած սոցիալիստ պատգամավոր Կառլ Լիբքնեխթից, որը 1916-ին Ռեյխսթագում հարց բարձրացրեց Հայոց ցեղասպանության մասին: Դա գերմանական պետական նպատակահարմարության քաղաքականություն էր, որը ինքնըստինքյան դուռ էր բացում կայսերական քաղաքականության համար, ինչպիսին այն մենք նաեւ այսօր գիտենք: Այն ժամանակվա ռեյխսկանցլեր Բեթման Հոլվեգը կարգախոս ուներ. «Մենք պետք է մինչեւ պատերազմի ավարտը Թուրքիային մեր կողքին պահենք, անգամ եթե հայերը ոչնչանան»: Այսօր Թուրքիային շարունակում են զենք մատակարարվել, անգամ եթե քրդերը դրանից ոչնչանան: Այսօր Գերմանիայի Բունդեսթագը կանաչ լույս է տալիս Էրդողանի Թուրքիային զենք մատակարարելուն, թեպետ գիտի, որ դրանով քրդերի դեմ պատարազմ է մղվում: Բունդեսթագը կանգնում է ՆԱՏՕ-ի իր դաշնակցի կողքին՝ չնայած գիտի, որ Թուրքիայից իսլամիստ ահաբեկչական խմբերը մտնում են Սիրիայի հայաբնակ գյուղեր, ինչպես օրինակ, Քեսաբ, եւ փոքրամասնությունների ջարդ կազմակերպում: Ձախերը երկար ժամանակ պահանջում էին վերջապես սահմանել նաեւ գերմանական ռեյխի այդ մեղասկցության մասին կետը: Նաեւ այդ իմաստով 2016-ի հունիսի 2-ի քվեարկությունը պատմական կլինի, քանի որ այն վերջ կդնի Հայոց ցեղասպանության հարցում գերմանական ռեյխի մեղսակցության ժխտման պետական նպատակահարմարության քաղաքականությանը:

Թուրքիան եւ նախագահ Էրդողանը Բունդեսթագից պահանջում են բանաձեւում չօգտագործել ցեղասպանություն բառը: Ինչպե՞ս կազդի բանաձեւի ընդունումը թուրք-գերմանական հարաբերությունների վրա:

Թուրքիայի նախագահ Էրդողանը իրեն 1915-ի ցեղասպանությունն իրականացրածների խոսափողն է դարձրել: Նա միայն ցանկանում է դրանով իսլամիստներին եւ ազգայնականներին իր թիկունքում պահել՝ հանուն իր հավանությունների: էրդողանը խոսում է 1915-ի ցեղասպանների ժարգոնով: Իր քննադատներին նա ահաբեկիչներ է անվանում: Թուրքիայի քրդաբնակ շրջաններում քաղաքացիական բնակչության շարքերում զոհվածներն իրենք են մեղավոր իրենց մահվան մեջ: Նույնն էլ նա հայերի դեպքում է ասում: Ցեղասպանությունը ժխտողներն ասում են, թե հայերն իրենք են մեղավոր, որ մահացել են, քանի որ նրանք ահաբեկիչ են: Եվ այս հավասարության նշանն արտահայտում է Հայոց ցեղասպանությունից ապահովագրվելու մտածելակերպը: Այս ցեղասպան մտածելակերպը հսկայական քարոզչական պատնշեների միջոցով արթուն է մնում թուրք հասարակության հատվածներում: Դրա նպատակն է ստանալ բնակչության լայն զանգվածների աջակցությունը իր գերազանցությամբ ճնշող համակարգ ձեւավորելու համար: Եվ հենց այդ պատճառով պարզաբանություն մտցնելն այդքան կարեւոր է: Եվ այդ պատճառով այդքան կարեւոր է նաեւ, որ Բունդեսթագը չզիջի Էրդողանին: Ինչ վերաբերում է հարաբերություններին, հնարավոր է, որ պարոն Էրդողանը ճնշման նոր փորձեր անի:

Սակայն երկարաժամկետ հեռանկարում Ցեղասպանութունը եւ դրանում Գերմանիայի մեղասակցությունը թաքցնելու  առասպելական կարծրատիպերի այս կոտրումը կուժեղացնի թուրք-գերմանական հարաբերությունները: Միայն անկեղծ խոստովանությունը եւ լուսավորումը կարող են հաշտեցման եւ համատեղ ապագայի ճանապարհ բացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ