Ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոն մամուլի ասուլիսին հայտնել է, թե ինչ կուզենար ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է «112 Ուկրաինան»:
Օդաչուի խոսքով՝ ինքը Պուտինին կուզենար ասել հետեւյալը. «Հեռու՛ մնա Ուկրաինայից, հեռու՛ մնա յուրաքանչյուր երկրից, որին դու կառչել ես: Քե՛զ պահիր քո թագավորությունը, մի՛ կեղեքիր քո ժողովրդին, մի՛ ծաղրիր ռուսաստանցիներին»:
Ավելի վաղ Սավչենկոն ասել էր, որ Ղրիմը կվերադարձվի, եթե սկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը:
Հիշեցնենք, որ Սավչենկոյին փոխանակել էին Կիեւում դատապարտված 2 ռուսաստանցիների հետ: