News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շրջանավարտներն իրենք են ուզում գումար հավաքել եւ ճոխ նշել իրենց «Վերջին զանգի» միջոցառումն եւ ավարտական երեկոն: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, լրագրողներին ասաց Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, որը ներկա էր Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի դպրոցի «Վերջին զանգի» միջոցառմանը:

Նախարարի խոսքով՝ իրենք կոչ են արել դպրոցներին, որ նվազագույն ծախսերով համեստ ու բովանդակալից միջոցառումներ անցկացնեն, սակայն վերջին օրերին նախարարության թեժ գծին ստացված զանգերի մեծ մասը դպրոցներից են, որոնք վստահեցնում են, որ գումարը աշակերտները հավաքում են իրենց ցանկությամբ:

«Ասում են՝ թողեք երեխաները հանգիստ նշեն, մի հարամեք, տնօրենները կապ չունեն: Նույն գործընթացն է՝ ինչ Նոր տարվա սեղանների մրցակցությունը»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության հայտարարությանը, որում Երեւան քաղաքի կոնկրետ  դպրոցներ էին նշվում, որտեղ անօրինական դրամահավաք է իրականացվում Լեւոն Մկրտչյանն ասաց, որ այդ հարցով զբաղվող հատուկ հանձնաժողով է ստեղծվել նախարարությունում:

«Այդ դպրոցներից մեկի աշակերտները՝ մոտ 300-400 հոգի, օրերս եկել էին նախարարություն եւ ասում էին, որ տնօրինությունը կապ չունի, իրենք են նախաձեռնել դրամահավաքը»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ իրենք կարող են խորհուրդ տալ, բայց արգելել չեն կարող:

Տպել
Ամենաշատ