News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տղամարդը, որին փնտրում են իրավապահ մարմինների աշխատակիցները 15-ամյա աղջկա առեւանգման կասկածով, սպանվել է հինգշաբթի Սանտա Բարբարայի օկրուգում հետապնդումից հետո, որը փոխհրաձգությամբ է ավարտվել, հայտնում է  Americaru-ն: 

Սակայն օրենքի պահապաններն ընդլայնել են Փիրլ Փինսոնի որոնումները, որն առեւանգվել էր չորեքշաբթի վաղ առավոտյան դպրոցի ավտոբուսի մոտ գնալու ճանապարհին: ՀԴԲ-ն եւս միացել է որոնմանը: Կասկածյալ 19-ամյա Ֆերնանդո Կաստրոյին տեսել են մոտավորապես ժամը երեքին` Լոս Ալամոսից ոչ հեռու, հայտնում է Սանտա Բարբարայի օկրուգի շերիֆի դեպարտամենտի մամուլի քարտուղար Քելլի Հուվերը: 

Երբ ոստիկանները գտել են Կաստրոյին եւ սկսել են հետապնդել նրան, կասկածյալն ընթացել է մեծ արագությամբ եւ ի վերջո ջարդել է մեքենան: Երբ նա դուրս է եկել մեքենայից, սկսել է կրակել ոստիկանության ուղղությամբ: Օրենքի պահապաններից մեկը պատասխան կրակ է բացել: Բայց տղային հաջողվել է փախչել եւ նա ներխուժել է անվավոր տուն, որտեղ մնացել է ներսում: Կինը, որն ապրում է տանը, կարողացել է հեռանալ առանց վնասվածքների: Հետո Կաստրոն բեռնատար մեքենա է գողացել, բայց երբ ոստիկանները գտել են նրան, նա մեռած է եղել:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ