News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բելառուսին գազի մատակարարումների հարցում Էներգետիկայի նախարարության դիրքորոշումը չի փոխվել. գերատեսչությունը չի նախատեսում հարեւան պետությանը «կապույտ վառելիքի» գնի  զեղչեր տրամադրել: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, հայտնում է   Life-ը: 

«Մեր դիրքորոշումն այն է, որ պայմանագիր է ստորագրվել, որը գործում է   2015-ից մինչեւ 2016 թվականը «Գազպրոմի» եւ «Բելտրանսգազի» միջեւ: Այդ համաձայնագրի շրջանակում բանաձեւ է հաստատվել, որը նախատեսված է գործող համաձայնագրով… Ոչ ոք չեղյալ չի համարել այս պայմանագիրը, բելառուսական կողմը դրան համապատասխան վճարել է  2015 թվականին եւ պետք է վճարի 2016 թվականին: Զեղչերի հարցը չի քննարկվել», — պարզաբանել է էներգետիկայի նախարարը:  

Նշենք, որ կապույտ վառելիքը Մինսկին 1 հազար խմ-ի դիմաց  132 դոլար է արժենում, միաժամանակ Բելառուսի իշխանություններն արդար են համարում 73 դոլարի մակարդակում գինը:  Ավելի վաղ Բելառուսի վարչապետ Վասիլի Մատուշեւսկին հայտնել էր, որ Բելառուսը Ռուսաստանի հետ քննարկում է գազի գնում դոլարային բաղադրիչի նվազումը, ինչը վերջին հաշվով կարող է ազդել մատակարարումների վերջնական արժեքի վրա: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ