News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Russia Today-ի գլխավոր տնօրեն Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրին, որով պատժամիջոցներ են սահմանվում ռուսական մի շարք լրատվամիջոցների ղեկավարների նկատմամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ծանոթացա Պորոշենկոյի պատժամիջոցներին ենթարկվածների ցանկին: Նշված ամբողջ թիմին հունիսյան ցանկացած հանգստյան օրերի պաշտոնապես հրավիրում եմ դա նշել Ղրիմի շամպայնով եւ Կուբանի ելակով»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ Պորոշենկոյի հրամանագրով սահմանված անհատական պատժամիջոցների ցանկում, մասնավորապես, ներառվել են Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը, LifeNews հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն Աշոտ Գաբրելյանովը, RT (Russia Today) հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը, «Pravda.ru» հոլգինդի տնօրենների խորհրդի նախագահ Վադիմ Գորշենինը եւ այլք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ