News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը իր աղմկահարույց հայտարարությունից հետո չի պատրաստվում պատվիրակության ղեկավարի պաշտոնից հրաժարական տալ:

« Ձեզ միայն իմ հրաժարակա՞նն է հետաքրքրում: Ես իմ աշխատանքն եմ անելու: Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչ է լինելու հունիսին, եկեք, կտեսնեք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հերմինե Նաղդալյանը:

Նշենք, որ հունիսին ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանն է: Շատ քաղաքական գործիչներ կարծում են, որ Նաղդալյանն իր հայտնի հայտարարությունից հետո պետք է հրաժարական տար, քանի որ նրա խոսքերն ադրբեջանական կողմը նստաշրջանի ընթացքում կօգտագործի Հայաստանի դեմ:

Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանն ապրիլին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով տարածքների փոխզիջման հարցին, ասել էր հետեւյալը. «Երբ կընդունվի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը, կամ էն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում, սա մեր բուֆերային գոտին է եւ մեր անվտանգության երաշխիքն է: Ուզում եմ ասել` նաեւ դրսում երբեմն օգտագործում են Մադրիդյան սկզբունքներից առանձնացված ինչ որ մի բան, ում ինչպես ձեռնտու է, բայց Մինսկի խմբի համանախագահները վերջին 5 տարվա հայտարարությունների ու քննարկումների ընթացքում ուշադրությունը սեւեռում են դրա վրա, որ այդ սկզբունքները համալիր են եւ իրար հետ պիտի հաստատվեն ու ընդունվեն եւ դրանց մեջ չկա որեւէ մեկը, որը գերակա է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ապրանքների դրոշմավորման համար ՀՀ...
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել...
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է...
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ...
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ...
Ամենաշատ