News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն պետք է մասնակցի ԻՊ խմբավորման դեմ պատերազմին, այդ մասնակցության պարամետրերը կքննարկվեն Վարշավայում Դաշինքի հուլիսյան գագաթնաժողովին: Այդ մասին Spiegel շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի ԻՊ-ի դեմ պայքարի հատուկ ներկայացուցիչ Բրետտ Մակգերկը: 

«ՆԱՏՕ-ն պետք է շատ կարեւոր դեր խաղա: Մի կողմից, կարող է ընդլայնվել իրաքցի զինվորականների նախապատրաստությունը, որը մինչ այժմ կատարվում էր Հորդանանում: Բացի այդ, AWACS հետախույզ ինքնաթիռները կարող են կարեւոր առաջադրանքներ ստանձնել` օգնություն տրամադրելով կոալիցիային: Ես հույս ունեմ, որ հուլիսի սկզբին Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին   մենք որոշում կընդունենք կոնկրետ նպատակների վերաբերյալ», — ասել է Մակգերկը: 

Ամերիկացի հատուկ ներկայացուցչի խոսքով, ԱՄՆ-ն անցնում է  «ԻՊ-ի դեմ պայքարի նոր փուլ», որը ենթադրում է հարձակողական գործողությունների իրականացում   «միաժամանակ տարբեր ճակատներում», մասնավորապես` սիրիական Ռաքքայի եւ Իրաքում Էլ Ֆալուջայի ուղղությամբ: Միաժամանակ կոալիցիայի ուժերն առայժմ   «պատրաստ չեն Մոսուլի ուղղությամբ գրոհ սկսելու համար», — հավելել է նա:

«Մեզ ժամանակ է պետք: Որոշ ժամանակի ընթացքում մենք կարողացել ենք բավականաչափ ցամաքային ուժեր հավաքել: Դրա համար մեզ պետք էր տարածաշրջանից մարտիկներ հավաքագրել, ուսուցանել նրանց եւ խորհրդատվություն տրամադրել: Այժմ մենք բավականին առաջ ենք գնացել, որպեսզի նրանք կարողանան մասնակցել պայքարին», — ասել է Մակգերկը` հավելելով, որ ամերիկացի գրեթե  300 ռազմական խորհրդատու ներկայումս աշխատում է Սիրիայում, գլխավորապես` քրդական կազմավորումների հետ: 

«Իսլամիստները շատ թուլացած են… Նրանց դրամական հոսքերը կրճատված են … Հատուկ ծառայությունները (ԱՄՆ-ի, խմբ.) չեզոքացրել են իսլամիստների ֆինանսական առաջնորդին, ինչպես նաեւ  «Չեչենին», որը նրանց հիմնական դաշտային հրամանատարներից էր», — ասել է Մակգերկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ