News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առնվազն վեց մարդ զոհվել է, 57-ը` տուժել անկարգություններում, որոնք տեղի են ունեցել Բանգլադեշում իշխանության տեղի մարմիններում ընտրությունների ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:   

Բախումները տեղի են ունեցել հյուսիսում` Ջամալպուր շրջանում եւ հարավում` Չիտտագոնգ եւ Լակշմիպուր շրջաններում: 

Զոհվածների մեծամասնությունը այս կամ այն քաղաքական ուժի կողմնակիցներ են: Զոհվել է նաեւ մեկ թեկնածու: Վնասվածքներ են ստացել նաեւ օրենքի պահապանները, ինչպես նաեւ   Daily Star պարբերականի թղթակիցը:

Բանգլադեշում շաբաթ օրը տեղի է ունենում տեղական ընտրությունների հինգերորդ փուլը: Ընտրական գործընթացը սկսվել է մարտին, առաջիկայում եւս մեկ քվեարկություն կա: 

ԶԼՄ-ները նշում են, որ սա ամենաարյունալի ընտրություններից մեկն է երկրի պատմության ընթացքում: Մարտին ընտրությունների սկզբից ի վեր տասնյակ մարդիկ են զոհվել, ընտրությունների հետ այս կամ այն կերպ կապված տարբեր բախումների ընթացքում տուժածների թիվը հազարավորներով է հաշվվում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ