News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Սան Ֆրանցիսկոյի մասնավոր տներից մեկի ավտոտնակի տակ շինարարները հայտնաբերել են ապակե կափարիչով դագաղ, որի մեջ եղել է ձեռքում վարդ բռնած փոքրիկ աղջկա մարմին: Ենթադրաբար գերեզմանը 145 տարեկան է, գրում է Irish Mirror-ը:

Տան տիրուհին աղջկան անվանել է Միրանդա: Նա 7.3 հազար դոլար է վճարել երեխայի մասունքները հանելու համար: 3 տարեկան աղջնակի մարմինը, որի վրա պահպանվել էին մազերն ու մաշկային ծածկույթը, պլանավորում են հանձնել «Անմեղության այգի» կազմակերպությանը, որը զբաղվում է ինքնությունը չպարզած երեխաների հուղարկավորությամբ:

Դագաղը գտել էին տարածքում, որը 1860-1890-ական թթ. գերեզմանոց էր եղել: 1920-ական թթ.180 հազար գերեզման տեղափոխվել էր այլ տարածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ