News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Արցախյան քառօրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, 20-ամյա տանկիստ Վահե Զաքարյանը մոր հետ խոսել էր զոհվելուց մեկ ժամ առաջ:

«Ասաց՝ գնում ենք պալիգոններ, չանհանգստանաք, կարող ա՝ որոշ ժամանակ կապ չլինի: Դրանից հետո էլ ոչ մի ձեւով կապ չենք ունեցել իր հետ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց զինծառայողի մայրը՝ Անժելա Զաքարյանը, որն ամուսնու հետ ՀՀ նախագահի նստավայր էր գնացել՝ ստանալու որդուն հետմահու շնորհված «Արիության մեդալը»:

Հրազդանցի Վահեի ծնողները Ռուսաստանի Դաշնությունում են եղել: Ապրիլի 2-ին որդու հետ խոսելուց մեկ ժամ անց հայրը՝ Սամվել Զաքարյանը, տեղեկություն է ստացել, որ որդին անհետ կորածների շարքում է, անմիջապես Հայաստան են եկել, պարզել, որ Վահեն Ջրակնում (Ջեբրաիլ) զոհվել է:

«Մենք դրանից հետո կապ ենք հաստատել անձնակազմի մյուս անդամների ծնողների հետ: Ասացին՝ այդ ժամին հրամանատարներից իրենց զանգել, ասել էին, որ գրոհի են գնում»,- պատմեց Վահեի հայրը:

Վահեն կարատեիստ էր: Իր սիրելի մարզաձեւով սկսել էր զբաղվել 9 տարեկանից: Վահեն Հայաստանի եռակի չեմպիոն է եղել, բազմաթիվ մրցումների է մասնակցել նաեւ արտերկրում, մեդալների արժանացել, մրցանակային տեղեր զբաղեցրել: Վահեն ստացել է Չեխիայում անցկացվող մրցմանը մասնակցելու հրավեր, սակայն հրաժարվել է ու զորակոչվել բանակ:

«Ասում էր՝ իսկական տղեն պետք ա ծառայի: Ու ծառայությունից էլ ոչ մի անգամ չի դժգոհել»,- ասաց հայրը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ