News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Այն երեխաները, որոնք ապրում են ընտանիքներում առավել պաշտպանված են:  Այս մասին այսօր` մայիսի 29-ին,   Հյուսիսային պողոտայում ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, որը մասնակցում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային։ Լուսինե Բադալյանի խոսքով, հայ ծնողներն ապրում են իրենց երեխաների համար, հնարավորինս ամեն ինչ անում իրենց երեխաների ճիշտ զարգացման եւ դաստիարակման համար:

«Խնդիրներ չունենք ընտանիքում ապրող երեխաների հետ կապված, չհաշված,  սոցիալապես անապահով եւ ծնողազուրկ երեխաներին: Եվ մենք բոլորս միասին պետք է ինչ-որ բան անենք նրանց օգնելու համար: Այսօր այս ակցիային մասնակցելով` փորձում ենք օգնել այն երեխաներին, որոնք մեր օգնության կարիքն ունեն եւ այսպիսով ցույց ենք տալիս, որ մենք ամեն ինչի պատրաստ ենք հանուն մեր երեխաների: Ես մեր երեխաներին մաղթում եմ անհոգ, ուրախ ու երջանիկ մանկություն»:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիան ուղեկցվում է բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար: Բարեգործական ակցիայի այցելուներին սպասում են նվերներ եւ անակնկալներ, երեխաների համար կազմակերպվել են խաղեր, նրանց զվարճացնում են մուլտֆիլմերի հերոսները:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Տպել
Ամենաշատ