Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 14.27-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Կարճեւան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է մոտ 30 հա բուսածածկույթ:
Հրդեհաշիջմանը մասնակցել է նաեւ «Արեւիկ» ազգային պարկի մասնաճյուղի 10 աշխատակից եւ Կարճաղբյուր գյուղի 25 բնակիչ: