News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Մայիսի 31-ին Տրանսպորտի նախարարությունն ուզում է ամբողջովին շահագործման հանձնել Հյուսիս-Հարավ բետոնե ավտոմայրուղու Աշտարակ-Արտաշատ մի հատվածը: Այս մասին մայիսի 30-ին՝ խորհրդարանում 2015-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս, ասել է տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

Նրա խոսքով՝ 2015-ի վերջին 31 կմ երկարությամբ այդ տեղամասում բացվել է երկկողմ երթեւեկություն, որին զուգահեռ, սկսվել է թեստավորման ռեժիմը: Այն ավարտվել է 2016-ի փետրվարին: Դրա արդյունքում ի հայտ են եկել շեղումներ: Մասնավորապես, առաջացել է սալիկների դրենաժային կարերի ջրամեկուսիչ ռետինը փոխելու եւ բետոնի որոշ ճեղքեր փակելու անհրաժեշտություն:Կառուցապատողը դա կատարել է իր միջոցների հաշվին:

Թեպետ բացումը  տեղի կունենա մայիսի 31-ին, սակայն Երեւան-Աշտարակ հատվածում երթեւեկությունը ամբողջովին կբացվի ավելի ուշ՝ հունիսի վերջին, իսկ Երեւան-Արտաշատ հատվածում՝ էլ ավելի ուշ, ինչը պայմանավորված է անասունների եւ գյուղտեխնիկայի տեղաշարժի  համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ