Մայիսի 29-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտնաթաթի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացուհի եւ հայտնել, որ Ջերմուկ քաղաքում իրենց ավտոմեքենան անցել է ոտքի վրայով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19-ին, Վայոց ձորի մարզի «Գնդեվանք» եկեղեցական համալիրից մոտ 8 կմ դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ է ընթացել, որի ընթացքում անցել է վարորդի ոտնաթաթի վրայով:
Կատարվում է քննություն: