News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Զարգացման ասիական բանկի  (ԶԱԲ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) ճանապարհային շինարարության ծրագրերը գերկատարվել են: Այդ մասին մայիսի   30-ին հայտնել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը` խորհրդարանում զեկույց ներկայացնելով  2015-ին պետբյուջեի իրականացման մասին:  

Մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի բետոնային շինարարության    1-ին տրանշի հատկացումները գերկատարվել են 2 մլրդ դրամով, իսկ Համաշխարհային բանկի` շրջաններում ճանապարհների վերակառուցման ծրագիրը  (Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիր) 8 մլրդ-ով: 2-րդ տրանշի շրջանակում` Աշտարակ-Թալին, որը եւս կառուցվում է ԶԱՀ-ի միջոցներով, դարձյալ գերկատարում է գրանցվել`   6,28 մլրդ դրամ 4,89 մլրդ-ի դիմաց: Այնտեղ հնագիտական պեղումներ են կատարվել, հողային աշխատանքներ եւ հողային շերտի նախապատրաստում: Իսկ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի 3-րդ տրանշի շրջանակում   (Թալին-Լանջիկ հատված), որը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի վարկով,   9,7 մլրդ դրամի կանխավճար է մուծվել: 

«Հյուսիս-Հարավ» 4 գծանի ճանապարհը կկրճատի իրանականից մինչեւ վրացական սահման հասնելու ժամանակը, ինչպես նաեւ հեռավորությունը` ներկայիս  556-ից մինչեւ  495 կմ` մի շարք լեռնային հատվածներ ուղղելու եւ նոր` ավելի ուղիղ հատվածների կառուցման հաշվին  (Արարատից Վայոց ձորի մարզով մինչեւ Սիսյանի շրջանի Նորավան գյուղ, այնտեղից էլ` մինչեւ Քաջարան քաղաք): Շինարարության ընդհանուր արժեքը մոտ  960 մլն դոլար է, նախագծի հիմնական դոնորը Զարգացման ասիական բանկն է   (մոտ 500 մլն դոլար):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ