News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ներկայում Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի շրջանակում երկու հարց է քննարկվում. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ հարակից շրջանների կարգավիճակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Բանակցային գործընթացում քաղաքագետը մեծ փոփոխություններ չի տեսնում: «Եթե խոսենք համանախագահների մասին, ապա նրանք պնդում են հիմնարար սկզբունքների մասին: Օրերս հրապարակվեց համանախագահների հայտարարությունն այն մասին, որ ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքները միեւնույն չափով հավասար են: Այստեղ նույնպես զգալի փոփոխություններ չենք տեսնում»,- նշեց Մարկեդոնովը՝ հավելելով, որ հակամարտության կողմերի մոտ փոխզիջման բացակայությունն ու բռնության աճը վտանգավոր են:

«Այն, ինչ տեղի ունեցավ Վիեննայում, դիվանագիտական գործընթացը որոշակիորեն հունի մեջ դնելու փորձ էր: Բայց ես չեմ կարող երաշխիքներ տալ, որ առաջիկայում բռնության առումով որեւէ շարժում չի լինի»,- ընդգծեց Սերգեյ Մարկեդոնովը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Միսնկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղը որոշակի փուլում պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, նա հիշեցրեց, որ «մադրիդյան սկզբունքների» թարմացված տարբերակի վերջին կետը հենց այդ մասին է:

«Այդ կետը խոսում է Ղարաբաղի կարգավիճակի շուրջ պարտադիր իրավաբանական հանրաքվեի մասին: Այն ենթադրում է, որ իրենց ճակատագիրն արցախցիները պետք է վճռեն, բայց խնդիրն այն է, որ ո՛չ Մինսկի խմբի համանախագահները, ո՛չ նրանց հետեւում կանգնած պետությունները չեն կարող այդ հարցը լուծել առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու»,- նշեց քաղաքագետը:

Իսկ Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, ըստ նրա, առանձին տարածքում հանրաքվե չի անցկացվում: «Այդ պատճառով, ինչ վերաբերում է ղարաբաղյան պատվիրակությանը, չեմ կարծում, որ դա կարվի այստեղ եւ հիմա, քանի որ դա բավական բարդ է: Բայց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը կարգավորման կարեւորագույն սկզբունք դարձնելու խնդիրն օրակարգում կլինի: Փաստացի, եթե ամփոփենք, երկու հարց է քննարկվում. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ հարակից շրջանների կարգավիճակի հարցերը»,- հայտարարեց Սերգեյ Մարկեդոնովը՝ հավելելով, որ վստահությանն ուղղված միջոցները չեն զարգանում, զրոյական են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ