News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հյուսիսային պողոտայում կիրակի տեղի ունեցավ NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան՝ նվիրված Երեխաների պաշտպանության օրվան: Ավանդույթի համաձայն՝ պաղպաղակը, զովացուցիչ ըմպելիքներն ու ձողիկները վաճառում էին ճանաչված մարդիկ՝ երգիչներ, դերասանների, հաղորդավարներ, քաղաքական գործիչնե: Ակցիան ուղեկցվեց համերգային ծրագրով: Առաջին անգամ Երեւանում ելույթ ունեցան մարտակերտցի ռեփերները, որոնք հատուկ համերգին մասնակցելու նպատակով ժամանել էին Արցախից: Հանգանակության արդյունքում հավաքվեց 2 մլն 450 հազար դրամ, որն ամբողջությամբ տրամադրվելու է Արցախում զոհված զինծառայողների երեխաներին:

Արցախի զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 19-ամյա Սուրեն Մոսիյանը: Մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: Սուրենի ընտանիքը բնակվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ սոցիալապես ծանր պայմաններում։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր։

Դժբախտ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ծափաթաղ գյուղում շրջվել է տրակտորը, ինչի հետևանքով տեղում մահացել է տրակտորի 17-ամյա ուղևոր Նվեր Խաչատրյանը:

Երեւանում կին է ինքնասպան եղել՝  նետվել հիվանդանոցի 3-րդ հարկի պատուհանից: Ինքնասպանություն գործած քաղաքացին 56 տարեկան էր:

Արագածոտնում մայրը 5 հազար դոլարով վաճառել է իր 1 ամսական երեխային, որից 2 հազարը տվել է միջնորդին՝ 57-ամյա բուժքրոջը: Համագյուղացիները պատմել են, որ նորածնի մայրը միայնակ է մեծացնում երեք երեխաներին, ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնել ու մի քանի տարի է՝ Հայաստան չի գալիս, ընտանիքին չի օգնում: Ենթադրում են, որ կինն այդ քայլին է գնացել սոցիալական ծանր պայմաններից ելնելով:

Սամվել Բաբայանը հայրենասեր է, բայց ոչ հրաշագործ: Որպես քաղաքական գործոն նա ընդամենը վետերան է՝ ասել  է նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, որի կարծիքով՝ պետք չէ Բաբայանի վերադարձի հետ մեծ հույսեր կապել:

Այսօր բոլոր հիմնական արտարժույթների փոխարժեքները նվազել են, դոլարի փոխարժեքը կազմել է 477,  ռուբլունը՝ 7.23, եվրոյինը՝ 531, ֆունտինը՝697 դրամ:

Երեւանում մայիսի 31-ին կեսօրից հետո եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +12-ի ,  իսկ վաղը ցերեկը՝ +27-ի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ