News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանից աճում է գումարների ապօրինի արտահոսքը: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է «Գլոբալ ֆինանսական ազնվություն» ընկերության վերլուծաբան Ջոզեֆ Սփանջերսը. «Մասնավոր սեկտորի համար դրանք պարզապես կորսված ներդրումներ են, քանի որ այդ գումարները կարող էին տնտեսության մեջ ներդրվել եւ օգուտ բերել: Դա նաեւ հարկերի կորուստ է, քանի որ երբ գումարներն ապօրինաբար դուրս են բերվում, չեն հարկվում»:

Վերլուծաբանի խոսքով, զարգացող երկրներից ապօրինաբար արտահանվող գումարների ծավալները վերջին տարիներին աճ է ապրում. «Հայաստանի դեպքում 2013 թվականին գումարների ապօրինի արտահանումը կազմում էր երկրի ՀՆԱ-ի 17 տոկոսը, մինչդեռ 2004-ին կազմում էր ՀՆԱ-ի 11 տոկոսը: Այսինքն, աճը գրանցվում է թե՛ գումարային եւ թե՛ տոկոսային արտահայտմամբ»:

Նշենք, որ «Գլոբալ ֆինանսական ազնվություն» կազմակերպության տվյալներով, 2013-ին Հայաստանից ապօրինաբար դուրս է բերվել 1 միլիարդ 848 միլիոն դոլար, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 17 տոկոսին: Ադրբեջանից նույն թվականին դուրս է բերվել 14 միլիարդ 736 միլիոն դոլար, կամ ադրբեջանական ՀՆԱ-ի 20 տոկոսը: Ռուսաստանի Դաշնությունից 2013-ին դուրս է բերվել 120 միլիարդ 331 միլիոն դոլար, կամ երկրի ՀՆԱ-ի 5 տոկոսից ավելին:

Տնտեսական հարցերով լրագրող Հայկ Գեւորգյանի խոսքով, փողերի ապօրինի արտահոսքը երկրի համար իրական վտանգ է ներկայացնում. «Այդ ապօրինի արտահոսող գումարների ծավալն այնքան մեծ է, որ ուղղակի քայքայում է երկիրը, երկրի անվտանգության համար լրացուցիչ սպառնալիք է, եւ ի վերջո կարող է հանգեցնել անկախության կորստի»:

Լրագրողի խոսքով, ապրիլյան քառօրյա պատերազմը ստիպեց հայ հասարակությանն ավելի ուշադրությամբ վերաբերվել պետական գումարների հավաքագրման եւ ծախսման գործընթացին. «Հասարակության կողմից կա պահանջ, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, որ պատերազմում ավելի քիչ զոհեր տալու եւ ավելի մեծ հաջողություններ ունենալու համար բանակը պետք է շատ գումար ունենա»:

Անդրադառնալով գումարների արտահանման սխեմաներին՝ Ջոզեֆ Սփանջերսը նշում է, որ Հայաստանում այն հիմնականում արվում է ապրանքագրի կեղծման միջոցով.

«Ապրանքագրի կեղծումն առեւտրային խաբեություն է, որի ընթացքում կեղծվում է ներկրված ապրանքի գինը եւ գումարները դուրս են բերվում: Ասենք, արտերկրից բերված մեկ սուրճի բաժակը կարող է գնահատվել 100 դոլար, որից հետո այդ գումարը կարող է դուրս բերվել»:

Արդյունքում, փաստաթղթերով ավելանում են ընկերության ծախսերը եւ նվազում՝ շահույթը:

Հայկ Գեւորգյանի խոսքով, արհեստական կերպով որպես ծախսեր ձեւակերպված այդ գումարներն այնուհետեւ օֆշորային ընկերության հաշիվների վրա են նստում.

«Այսինքն, երբ որեւէ ապրանք է ներկրվում, այդ ներկրման շղթայում մի քանի ընկերություններ են գործում. ընկերություններից մեկն օֆշորում է գրանցված: Օֆշորում այդ ընկերությունն իր վրա է վերցնում ամբողջ շահույթը եւ ազատվում շահութահարկից, որը պետք է Հայաստանում վճարեր»:

Սփանջերսի խոսքով, միեւնույն ժամանակ, զարգացած երկրներն ունեն մեղքի իրենց բաժինը. «Ապօրինաբար արտահանվող գումարները տեղափոխվում են ոչ միայն Պանամա կամ Կայմանյան կղզիներ, այլեւ՝ Արեւմուտքի երկրներ: Այդ գումարների մեծ մասն արդյունքում նստում է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի բանկերում»:

Վերլուծաբանների խոսքով, «Պանամական փաստաթղթերի» հրապարակումը ստվերային տնտեսության դեմ պայքարում կարեւոր, սակայն՝ վերջին քայլը չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ