News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի հակակոռուպցիոն նախարարության ղեկավար Ֆաբիանո Սիլվեյրան հրաժարական է տվել Petrobras նավթային պետական ընկերության կաշառակերության գործով հետաքննության սկանդալի պատճառով, հայտնում է Reuters-ը:

Պաշտոնյան հրաժարականի դիմումը ներկայացրել է երկրի նախագահի ժ.պ. Միշել Տեմերի աշխատակազմին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Բրազիլիայի հակակոռուպցիոն նախարարության հարյուրավոր աշխատակիցներ պահանջել են նախարարի հրաժարականը: 250 աշխատակից հրաժարվել էին աշխատանքի գնալ, քանի դեռ Սիլվեյրան չի լքել պաշտոնը:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Բրազիլիայի սենատը որոշել էր նախագահ Դիլմա Ռուսեֆին ժամանակավորապես հեռացնել պաշտոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ