News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Որպես ԱԱՀ եւ եկամտահարկ գանձվող տասնյակ միլիոնավոր ֆունտ սթեռլինգներ ընթացիկ տարվա փետրվարից չեն փոխանցվում  Մեծ Բրիտանիայի հարկային-մաքսային ծառայության (HMRV) հաշվին, գրում է   Telegraph պարբերականը:

Պարբերականի իրականացրած հետաքննության արդյունքների համաձայն, բացթողման պատճառը հարկային-մաքսային ծառայության կողմից իր բանկային ռեկվիզիտները փոխելն է:  Շատ ֆիրմաներ, որ ճշգրտորեն վճարել են հարկերը, փոփոխություններից հետո ծանուցումներ են ստացել ուշացած վճարումների մասին եւ հավանաբար նույնիսկ նշանակություն չեն տվել դրան, որովհետեւ մտածել են, որ  HMRV-ի ուղարկած ծանուցումներն ընդամենը խաբեություն են. այն աստիճան անհասկանալի էր հարկային-մաքսային ծառայությունը տեղեկացնում ֆիրմաներին, նշում է թերթը:   

«Փոփոխությունն անկասկած պատշաճ եղանակով չէր կատարվել, որովհետեւ մասնավոր ձեռնարկատերերը համապատասխան ծանուցում չէին ստացել», — հաշվապահական Smith and Williamson ֆիրմայի ներկայացուցիչ Թինի Ռիչեսին է մեջբերում պարբերականը: 

Նրա խոսքով, հայտնի դեպքերն ընդամենը «այսբերգի գագաթն են», խնդիրը կարող է բրիտանական գանձարանում հսկայական ճեղքվածք թողնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ