News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղազախստանի իշխանությունները 2003-ից սկսած 20-րդ դարի քաղաքական ռեպրեսիաների զոհերին ավելի քան 30 մլն դոլար է վճարել, այս մասին մայիսի 31-ին հայտնել է հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմովի պաշտոնական էջը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ղազախստանում ամեն տարի մայիսի 31-ին նշվում է 20-րդ դարի առաջին կեսի քաղաքական հետապնդումների զոհերի հիշատակը: Ըստ օրենքի, այն անձինք, որոնք ԽՍՀՄ-ում ենթարկվել են անհիմն ճնշումների ու հետագայում արդարացվել են, ստանում են գումարային փոխհատուցում՝ երկրում սահմանված ամսական հաշվարկային ցուցանիշի երեք քառորդի չափով՝ ճամբարներում անցկացրած նրանց յուրաքանչյուր ամսվա համար:

Վճարումների ընդհանուր գումարը ձեւավորվում է միանվագ գումարային նպաստներից,որոնք իշխանությունները վճարել են մոտ 8.6 մլն դոլարի չափով ու հատուկ պետական նպաստներից՝ մոտ 23 մլն դոլարի չափով: Հատուկ պետական նպաստը հասնում է այն մարդկանց,որոնք տուժել են քաղաքական հետապնդումներից ու ունեն հաշմանդամություն կամ կենսաթոշակային են, անկախ սոցվճարումների այլ տեսակներից: Ղազախստանում այդ նպաստից օգտվում է 35 325 մարդ:

20-րդ դարում Ղազախստանում էին գտնվում ԳՈՒԼԱԳ-ի ( Ուղղիչ աշխատանքային ճամբարների գլխավոր վարչություն ) ամենախոշոր ճամբարները՝ ԱԼԺԻՐ, Ստեփլագ, Կարլագ: Ռեպրեսիաների տարիներին Ղազախստանի ճամբարներ են աքսորվել ավելի քան 5 մլն մարդ: 1920-1954 թթ.. հանրապետությունում 100 հազար մարդ է դատապարտվել, 25 հազարին գնդակահարել են:

1930-1940 ականներին ամբողջ ժողովուրդների են աքսորել Ղազախստան: 1937-ի աշնանը հարյուր հազարավոր կորեացիներ, թուրքեր, իրանցիներ, քրդեր ու ադրբեջանցիներ են վերաբնակեցվել հանրապետությունում: Նաեւ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ղազախստան են աքսորվել շատ գերմանացիներ, հույներ, չեչեններ, ինգուշներ, կարաչաեւցիներ, բալկարներ, ղրիմյան թաթարներ ու այլ ժողովուրդներ: Նրանց թվաքանակը գնահատվում է 1.2 մլն մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ