News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Walk Free Foundation իրավապաշտպան ու բարեգործական կազմակերպությունը, որը պայքարում է ստրկության դեմ,հրապարակել է ստրկության հերթական համաշխարհային գործակիցը: Փաստաթղթից հետևում է, որ աշխարհում հիմա 46 մլն մարդ աշխատում է ստրկային պայմաններում: Ամենաշատը՝ Հնդկաստանում ու Հյուսիսային Կորեայում, սակայն ստրկության դեպքեր են գրանցվել բոլոր 167 երկրներում, որտեղ իրավիճակը ուսումնասիրել է WFF կազմակերպությունը:

Հայաստանը գտնվում է 119-րդ տեղում՝ 0.467 գործակցով, Ադրբեջանը 80–րդ տեղում է:

 2014 –ի համեմատ ստրուկների թիվն աշխարհում ավելացել է 10 միլիոնով:

Զեկույցում ասվում է, որ վերջին տարում ստրկության դեպքեր են գրանցվել բոլոր 167 երկրներում: ժամանակակից ստրուկների 58 տոկոսը ապրում է հինգ երկրներում՝ Հնսկաստանում, Չինաստանում, Պակիստանում, Բանգլադեշում, ու Ուզբեկստաանում: Իսկ ընդհանուր բնակչության նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ առաջին տեղում Հյուսիսային Կորեան է (4.37 տոկոս), Ուզբեկստանը (3.97 տոկոսով), Կամբոջան (1.65 տոկոսով): Ընդ որում Հյուսիսային Կորեան մնում է աշխարհի միակ երկիրը, որի օրենսդրությունը չի կարունակում ստրկության արգելք: Ռուսաստանում, ըստ կազմակերպության տվյալների, ստրկության մեջ է 1 048 500 մարդ, այսինքն բնակչության ընդհանուր թվի 0.732 տոկոսը:

Կազմակերպության հիմնադիր ու ղեկավար, ավստրալացի միլիարդատեր ու բարերար Էնդրյու ֆորեսթը Reuters–ին տված հարցազրուցում պետություններին կոչ է արել դադարեցնել առևտրային հարաբերությունները չարագործ երկրների հետ:

Ֆորեսթի խոսքով ինքը պատրաստ է նրան, որ իր կազմակերպության եզրակացություները քննադատության են ենթարկվելու՝ հաշվի առնելով, թե ինչպես են հետազոտության համար տվյալներ հավաքվել: 2016-ի գործակցի հիմքում Gallup ծառայության աշխատակիցների զրույցներն են աշխարհի 25 երկրներում 42 հազար մարդու հետ: Հյուսիսային Կորեայի վերաբերյալ տվյալները հավաքվել են այդ երկրից փախած քաղաքացիների հետ զրույցների , նաև կազմակերպության անդամների՝ այդ երկիր կատարած երեք այցելությունների հիման վրա:

Գործակցի տվյալները ուժեղ տարբերվում են Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներից, որը համարում է, որ աշխարհում 21 մլն ստրուկ կա: Թվերի տարբերությունների պատճառը WFF–ի կողմից ստրկության ավելի լայն մեկնաբանությունն է: Այն ներառում է ցանկացած աշխատանք, որը կատարվում է սպառնալիքների, բռնության կամ հարկադրանքի պայմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ