News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մինչեւ 2016 թվականի ավարտը Հունաստանի խորհրդատվական ընկերությունը կարող է ավարտել Երեւանի երկու աղբանոցների կառավարման շուրջ առաջարկների նախապատրաստումը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Նրա խոսքով, առաջարկներ են ներկայացվելու Երեւանի հարավում գտնվող Նուբարաշենի, ինչպես նաեւ հյուսիսային Աջափնյակի աղբանոցի մասով: Չի բացառվում, որ հաստատվի բիոգազի եւ աղբի վերամշակման գործարանի կառուցման հնարավորության մասին եզրակացությունը:

«Չգիտեմ, թե արդյունքում ինչ կերաշխավորեն հույն խորհրդատուները, նրանք նոր են սկսել աշխատանքը: Ժամանակ շատ ունեն, եւ չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ արդեն ինչ-որ բան պատրաստ կլինի»,- նշեց Արեյանը:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի աղբանոցի արդիականացումն իրականացվում է եվրոպական կառույցների հատկացրած միջոցներով: Ֆինանսավորման ընդհանուր ծավալը 24 մլն եվրո կկազմի. 8-ական մլն եվրո Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից եւ Եվրոպական ներդրումային բանկից ստացված վարկ է, 8 մլն էլ Եվրոպական հարեւանության քաղաքականության ներդրումային գործիքի դրամաշնորհն է:

Միջոցները հատկացվելու են նոր աղբանոցի 5 գոտիներից 2-ի կառուցման համար: Ընդհանուր առմամբ, նոր աղբանոցի մակերեսը 29 հեկտար է կազմելու՝ գործող աղբանոցի 30 հեկտարի հարեւանությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ