News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2016 թվականի մայիսի 30-ին Նյու Յորքում, միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակում մարվեց եւ շրջանառության մեջ դրվեց «Սպորտ. 31-րդ ամառային օլիմպիական խաղեր «Ռիո-2016» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ:

«Հայփոստից» NEWS.am-ին հայտնում են, որ մարումն իրականացրին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, մշտական ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանը եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Գեղաթերթիկը ներկայացնում է Ռիո դե Ժանեյրո քաղաքի տեսարանը: Նամականիշի վրա պատկերված է Ռիո դե Ժանեյրո քաղաքի հայտնի Կոպակաբանա լողափը, որտեղ ավազի վրա պատկերված են այն մարզաձեւերից մի քանիսը, որոնցով Հայաստանի օլիմպիական հավաքականը հանդես է գալու 31-րդ ամառային օլիմպիական խաղերին:

Անվանումը. Սպորտ. 31-րդ ամառային օլիմպիական խաղեր «Ռիո-2016»

Թողարկման օրը` 30 մայիսի 2016թ.

Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիդջյան, Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Տպագրությունը` օֆսեթ

Նամականիշի չափսերը` 35,0 x 35,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 60,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 հ.

Հիշեցնենք, որ Հայփոստը մասնակցում է <Նյու Յորքի-2016>  Համաշխարհային Ֆիլատելիստական Ցուցահանդեսին:

Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական միջազգային ցուցահանդեսը գործում է 2016թ-ի մայիսի 28-ից հունիսի 4-ը Նյու Յորքում:

Ցուցահանդեսին մասնակցում են տարբեր երկրների հարյուր քսանից ավել ֆիլատելիստական միություններ եւ կազմակերպություններ, ավելի քան հիսուն երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: Հայփոստը առաջին անգամ առանձին տաղավարով է մասնակցում նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանը:

Ցուցահանդեսին ներկայացված են 2013, 2014 եւ 2015թ. –ի հայկական նամականիշերի  հավաքածուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ