News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներով՝ հունվար-ապրիլին Հայաստանի պետբյուջեի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 1.3%-ով: Աճը, իհարկե, խորհրդանշական է: Բայց հարկավոր է հաշվի առնել, որ ավելի վաղ անկում էր գրանցվել:

Հիշեցնենք, որ հունվար-մարտին հարկային հավաքագրումները 0.6%-ով նվազել էին: Հիմնական պատճառը 10.2 մլրդ դրամի կամ 10.5%-ի չափով ԱԱՀ-ի կրճատումն էր: ԱԱՀ-ի ազդեցությունը պետբյուջեի հարկային մուտքերի դինամիկայի վրա կազմել է 4.4%՝ «մինուս» նշանով:

Ապրիլին իրադրությունը փոխվել է: Պետբյուջեի հարկային եկամուտներն աճել են գրեթե 5.8 մլրդ դրամով կամ 6.3%-ով: Սրան մեծապես նպաստել է բնական պաշարների օգտագործման եւ բնության պահպանության վճարների հավաքագրումների աճը: Այս հարկատեսակի մասով հավաքագրումների գումարն ապրիլին աճել է շուրջ 3.2 մլրդ դրամով կամ գրեթե 3.9 անգամ: Սա նպաստել է 3.5%-ով պետբյուջե հարկային մուտքերի համեմատական աճին:

Ապրիլին դրական տեղաշարժ է արձանագրվել նաեւ ԱԱՀ-ի, ինչպես նաեւ ակցիզահարկի մասով: Այս երկու հարկատեսակները միասին պետբյուջեի հարկային եկամուտների՝ 1.5%-ի չափով համեմատական աճ են ապահովել: Հարկ է նշել, որ եկամտահարկի ներդրումն ավելի քիչ է եղել՝ 1.8%:

Ապրիլին արդյունաբերության մասով հարկային բազան ընդլայնվել է: Այսպես. ընթացիկ գներում արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 10.9%-ով: Նույն ամսում ընթացիկ գներում 6.6%-ով աճել է ծառայությունների ծավալը: Բացասական միտումը պահպանվում է մանրածախ առեւտրաշրջանառության դինամիկայում: Այս գործոնը, ենթադրաբար, լրջորեն ազդում է երկրի պետբյուջեի հարկային եկամուտների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ