Ռուսաստանը մտադիր չէ առաջինը հանդես գալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ, սակայն պատրաստ է ուսումնասիրել Անկարայի համապատասխան դիմումը: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդային» ասել էՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք երբեք չենք ասել, որ Թուրքիային ձիթենու կամ որեւէ այլ ճյուղ կմեկնենք: Մենք ասել ենք, որ Թուրքիան պարտավոր է ներողություն խնդրել եւ փոխհատուցել այն կորուստները, որոնք հասցրել է ռազմական հանցագործության պատճառով... Եվ Պուտինն ասել է, որ մենք պատրաստ ենք դիտարկել դիմումները, սակայն Թուրքիան պետք է անի այն, ինչ նա պարտավոր է անել»,- ասել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը հաստատել է, որ Թուրքիան միայն լոլիկով գլուխը չի պրծացնի: