News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված Էրիկ Բաբայանի վիճակը կայուն ծանր է, չնայած, ինչպես NEWS.am-ի թղթակցին ասաց Էրիկի մայրը՝ Ալվինա Կարապետյանը, արդեն դրական տեղաշարժ է նկատվում, եւ օրեցօր նա ավելի լավ է զգում:

Տրախեոստոմիկ (ձայնաստեղծ) խողովակի պատճառով Էրիկը դեռեւս չի կարողանում նորմալ խոսել, բայց ինքնուրույն է սնվում: Իսկ օրվա ընթացքում երբեմն արթուն է, երբեմն՝ քնած:

Ալվինա Կարապետյանն ասում է՝ չի բացառվում, որ ապագայում Էրիկը եվրոպական կլինիկաներից մեկում բուժման կարիք ունենա, որտեղ հնարավոր կլինի վնասված ոտքի էնդոպրոթեզավորում կատարել, բայց այդ մասին առայժմ վաղ է խոսել. հարկավոր է նախ մյուս խնդիրները լուծել եւ բուժել ներքին վնասվածքները:

Հիշեցնենք, որ վերջերս Էրիկը հերթական վիրահատությանն է ենթարկվել. վիրավորվելուց հետո նրա մոտ թոքի լուրջ վնասվածք կար, ինչը ժամանակի ընթացքում ձախ թոքային խոռոչում կպումներ էր առաջացրել: Վիրահատությունը նորմալ է անցել, հիմա Էրիկի վիճակն ընդհանուր առմամբ բավարար է գնահատվում, դրական տեղաշարժ կա:

Հավելենք նաեւ, որ Էրիկ Բաբայանն «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ աղիների եւ ստամոքսի վիրավորումով: Բժիշկները երկու անգամ աղիների վիրահատություն են կատարել, հեռացրել են մեկ երիկամը, ինչից հետ երիտասարդի մոտ սուր երիկամային անբավարարություն էր առաջացել, ինչը հիմա բուժում են: Զինծառայողը նաեւ ձախ ոտքի կոնքազդրային հոդի վնասվածք է ստացել եւ էնդոպրոթեզավորման կարիք ունի, բայց դա հնարավոր կլինի կատարել միայն ներքին վնասվածքների բուժումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ