News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2016-ին Հայաստանը կարող է մեծ կորուստ ունենալ մետալուրգիական կոմբինատներից գանձվող եկամտահարկի առումով: Այդ մասին մայիսի 31-ին հայտնել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը` ելույթ ունենալով խորհրդարանի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստին: 

Շոշափելի է հարկերի աճը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրից, որն ամբողջությամբ գործարկվել է 2015-ից: Բայց, ցավոք սրտի, դա չի փոխհատուցում մնացածների մոտ անկումը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը տարիներով խոշորագույն հարկատուների եռյակում էր եւ ամեն տարի   40 եւ ավելի մլրդ դրամի հարկ էր վճարում, այս տարի կարող է ընդհանրապես եկամուտ չբերել պղնձի ցածր գների պատճառով:  «Իսկ ԱԱՀ-ն նա, որպես արտահանող, հետ է ստանում: Մնում է միայն աշխատակիցների եկամտահարկը եւ եկամտահարկի կանխավճարային վճարումները», - պարզաբանել է Ալավերդյանը:   

2016 թվականի I եռամսյակում լեռնամետալուրգիական ձեռնարկությունների շրջանառությունը կրճատվել է   12 մլրդ դրամով (ընթացիկ փոխարժեքով` 25 մլն դոլար) կամ  37 տոկոսով: Ապրիլին եւ մայիսին այդ միտումները շարունակվել են: 

Նշենք, որ եթե 2015 հունիսին Չիկագոյի բորսայում պղնձի գինը կազմել է մեկ տոննայի դիմաց ավելի քան 6 հազար դոլար, այժմ մոտավորապես 4750 դոլար է:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ