News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեքսիկային հետաքրքրում է ԵՏՄ-ի հետ համագործակցության թեման՝ տարածաշրջանում իր ներկայությունն ընդլայնելու համար: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Մեքսկիայի ԱԳ փոխնախարար Կարլոս դե Իկասան:

«Մենք շատ հետաքրքրված ենք ԵՏՄ-ով, որը մեզ տարածաշրջանում ավելի մեծ ներկայություն կապահովեր: Պետք է քննարկել Խաղաղօվկիանոսյան դաշինքի (Մեքսիկա, Պերու, Չիլի, Կոլումբիա) եւ ԵՏՄ-ի հնարավոր մերձեցումը»,-ասել է դե Իկասան: Նա այսօր սկսում է իր պաշտոնական այցը Ռուսաստան:

Դիվանագետի խոսքով, Մեքսիկան մտադիր է զարգացնել նման երկխոսությունը, սակայն համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրման հստակ ժամկետ նա չի նշել:

Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության կազմում ընդգրկված են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանն ու Ղրղզստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ