News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վենեսուեալայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի ընդդիմադիր խորհրդարանին մեղադրել է հայրենիքի դավաճանության մեջ եւ մտադիր է համապատասխան հայտարարություն ներկայացնել ԱԳՆ ու դատախազություն:

«Ես ուզում եմ պատմական գործընթաց կազմակերպել, որը ցույց կտա ամբողջ ազգին խորհրդարանի կողմից իշխանության ուզուրպացիան եւ հայրենիքի դավաճանությունը, որւմ հայտնվել է Ազգային ասամբլեան»,-ասել է Մադուրոն, փոխանցում է AVN գործակալությունը:

Մադուրոն նշել է, որ նման խիստ արձագանքի պատճառն այն է, որ խորհրդարանի ղեկավար Էնրի Ռամոսը օտար երկրներին կոչ է արել միջամտել Վենեսուելայի գործերին: Այս հայտարարությունն արվել է մայիսի 24-ին Globovision հեռուստաալիքի եթերում: Ռամոսն այդ ժամանակ նշել էր, որ մտադիր է ելույթ ունենալ ՄԱԿ-ում՝ կոչ անելով միջամտել երկրում ստեղծված իրավիճակին:

Մադուրոն հայտարարել է, որ նման կոչ անելու իրավունք ունի միայն երկրի նախագահը: «Այն, ինչ արել է Ռամոսը, հանցագործություն է»,-ընդգծել է նա:

Ինքը՝ Ռամոսն արդեն արձագանքել է Մադուրոյի հայտարարությանը, հեգնանքով ասելով՝ «Ես շատ վախեցած եմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ