News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մտահոգիչ նշաններ կան, որ Հայաստանը շահագրգռված չէ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմամբ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հանդես գալով Բրյուսելում ՆԱՏՕ-Ադրբեջան խորհրդի նիստում:

«Չնայած խաղաղ կարգավորման հարցում Ադրբեջանի եւ միջազգային հանրության բոլոր ջանքերին, Հայաստանը շարունակում է բանակցություններում ծայրահեղ ապակառուցողական դիրքորոշում որդեգրել, եւ զորքերի շփման գծում ռազմական միջադեպեր սադրել»,- ասել է նա:

«Ադրբեջանական կողմը կարեւոր է համարում հրադադարի ռեժիմի ամրապնդումը` գրավյալ եւ սահմանային տարածքներում մարդկային զոհերից խուսափելու համար: Ներկայումս մենք գտնվում ենք, շատ նուրբ իրավիճակում: Հարցը ոչ միայն այն է, որ Հայաստանը ընդունում կամ չի ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, այլ նրանում, որ Երեւանն, իսկապես,  ցանկանո՞ւմ է ինչ-որ բան անել ստատուս քվոն փոխելու ուղղությամբ: Մենք կասկածներ ունենք Հայաստանի հետ կապված»,- Մամեդյարովին է մեջբերել ադրբեջանական Trend-ը:

«Հայաստանն աջակցում է գրավյալ տարածքներում նոր հայկական բնակավայրերի ստեղծմանը, Ադրբեջանի պատմա-մշակութային ժառանգության ոչնչացմանը` անօրինականորեն յուրացնելով բռնի տեղահանվածների ունեցվածքը, միաժամանակ փորձելով գրավյալ տարածքներին հաղորդել «պատմական հայկական» դիմագիծ: Հայաստանը փորձում է այդ տարածքներում իրավիճակն անշրջելի դարձնել: Այդ սադրիչ գործողությունները միայն ավելացնում են ժամանակավոր ճնշումն Ադրբեջանի վրա: Հայաստանը հաճախ է հղում անում ԼՂ խնդրի կարգավորման հարցում ռազմական ուժի չկիրառմանը, լռելով այն մասին, որ ռազմական ճանապարհով օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, սպառնալիք ստեղծելով տարածաշրջանի ու ողջ միջազգային հանրության համար: Սրա հետ կապված միջազգային հանրությունը պետք է միանշանակ հայտարարի տարածաշրջանում ստատուս քվոյի պահպանման անթույլատրելիության մասին»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Նշենք, որ վերջին ամիսներին հենց Ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի ռեժիմը եւ դիվերսիաներ կազմակերպում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ