News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թաիլանդում արագընթաց մայրուղու վրա վթարի ժամանակ կողաշրջված միկրոավտոբուսում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել են «Կումկլաօ Սակոլա» մասնավոր միջնակարգ դպրոցի 11 ուսուցիչներ, հայտնում է «Տխաի Ռաթ» թերթը

Պարբերականը՝ վկայակոչելով ճանապարհային ոստիկանությունը, նշում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել, երբ Բանգկոկի դպրոցի 14 ուսուցիչներ ու դպրոցական աշխատակազմի մեկ աշխատակից, որը վարում էր ավտոբուսը, ուշ երեկոյան վերադառնում էին Բանգկոկ՝ 200 կմ հեռավորության վրա գտնվող Ռայոնգ նահանգում դպրոցի մասնաճյուղերից մեկն այցելելուց հետո:

Պարբերականի տվյալներով, երբ միկրոավտոբուսը մտել է արագընթաց մայրուղի, որը կապակցում է Թաիլանդի Արեւելյան ափը Բանգկոկի հետ, առջեւի անիվի անվադողը պայթել է: Միկրոավտոբուսը կորցրել է կառավարումը, մխրճվել մայրուղու բաժանարար պատի մեջ, կողաշրջվել ու այրվել:

Նշում են,որ վթարից հետո ողջ են մնացել միայն չորս կին, որոնք կարողացել են կոտրել կողքի ապակիները ու դուրս գալ, երբ հրդեհը նոր էր սկսվում: Փրկվածներն են ավտոբուսը վարող կինը, երկու ուսուցչուհի եւ Ֆիլիպինների մեկ քաղաքացի, որը անգլերենի ուսուցչուհի է:

Բոլորը հիմա Չոնբուրի նահանգի հիվանդանոցներում են: Թերթը հայտնում է, որ 11 մարդ չի կարողացել դուրս գալ այրվող միկրոավտոբուսից: Նրանց մարմինները ուժեղ այրվել են, ինչը դժվարացնում է նրանց նույնականացումը: Եվ քանի որ ցուցակը դեռ չի հրապարակվել դեռ պարզ չէ՝ արդյոք զոհվածների շրջանում կան նաեւ օտարերկրացիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ