News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լաուրա Էֆրիկյանը շատերի կողմից սիրված դերասանուհի է, իսկ 60-70-ական թվականներին՝ Իտալիայում համաժողովրդական սեր վայելող երգիչ Ջաննի Մորանդիի կինը: Հիմա նա հազվադեպ է էկրաններին հայտնվում, հիմնականում գրքեր է գրում եւ բարեգործությամբ զբաղվում Աֆրիկայում: Այս մասին գրում է իտալական Treviso Today պարբերականը:

Դերասանուհի եւ գրող Լաուրա Էֆրիկյանը ծնունդով Տրեւիզոյից է, արվեստագետի ընտանիքից: Հայրը՝ Անջելո Էֆրիկյանը, հայտնի ջութակահար եւ կոմպոզիտոր էր:

Էֆրիկյանը կարիերան սկսել է Rai հեռուստաալիքում, որպես հաղորդավար, իսկ 1962 թվականից Ռենատո Տալյանիի եւ Վիկտորիա Լյուդովիզիի հետ ներկայացրել է Սան Ռեմոյի փառատոնը: Միաժամանակ, սկսել է նկարահանվել երաժշտական ֆիլմերում ու հեռուստաֆիլմերում:

Բայց Լաուրա Էֆրիկյանին ավելի շատ ճանաչում են որպես Ջաննի Մորանդիի կինը: 1979 թվականին զույգն անսպասելիորեն բաժանվում է՝ դատարկություն լցնելով իտալացիները սրտերը, որոնց համար այս ամուսնալուծությունը նշանակում էր սիրո մասին հրաշալի հեքիաթի ավարտ:

Մորանդին մշտապես երաժշտական կատարելության էր ձգտում (Լաուրայի հայրը՝ Անջելո Էֆրիկյանը, սատարում է կոնսերվատորիա ընդունվելու նրա որոշումը): Դա հանգեցրեց նրան, որ զույգի ուղիները բաժանվեցին:

Բայց 2000-ականներին Էֆրիկյանը, երկարատեւ ընդմիջումից հետո, նորից է հայտնվում իտալական հեռուստասերիալներում եւ ֆիլմերում: 2007 թվականին նկարահանվում է Հայոց ցեղասպանության մասին Տավիանի եղբայրների հայտնի «Արտույտների ագարակը» ֆիլմում, իսկ 2011-ին՝ «Ֆրանչեսկո Պատիերնոյի այլ աշխարհի իրերը» ժապավենում:

Հիմա նա զբաղվում է ստեղծագործելով եւ ժամանակ անցկացնում Իտալիայի եւ Աֆրիկայի միջեւ, որտեղ մասնակցում է տարատեսակ մարդասիրական նախագծերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ